Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Միացյալ Թագավորության պաշտպանական գծով կցորդի տեղակալ Ջո Ռոյին և այցելություն կատարել Խաչիկ համայնք։ Այդ մասին հայտնում են դիտորդական առաքելության X-ի գրառմամբ:
«Ուրախ ենք ողջունել Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդի տեղակալ տիկին Ջոջոյին՝ առաքելության կենտրոնակայանում: Առաքելության ղեկավարը պատվիրակությանը տեղեկացրել է մանդատի և գործունեության մասին: Հյուրերը միացել են նաև Խաչիկում իրականացվող պարեկությանը: Շնորհակալություն այցելության համար»։