News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Հունաստանը և Իսպանիան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների ինտենսիվ ճնշման տակ են՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր տրամադրելու համար: Ըստ Financial Times-ի՝ հարցը երկուշաբթի քննարկվել է Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպմանը։

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուսական հարձակումների ուժգնացման ֆոնին Կիևն ավելի վաղ դիմել էր արևմտյան դաշնակիցներին՝ յոթ լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր, մասնավորապես, ամերիկյան Patriot կամ խորհրդային S-300 անհապաղ տրամադրելու խնդրանքով: Առայժմ միայն Գերմանիան է հայտարարել մեկ Patriot համակարգի առաքման մասին (որը մոտ ապագայում կհասցվի Ուկրաինա) և այլ երկրներին հորդորել է լրացուցիչ համակարգեր տրամադրել։

ԵՄ առաջնորդներն անցյալ շաբաթ Բրյուսելի գագաթնաժողովն օգտագործել են՝ Իսպանիայի և Հունաստանի վարչապետներին անձամբ հորդորելու համար, որ իրենց համակարգերից մի քանիսը փոխանցեն Ուկրաինային: Հաշվի առնելով Patriot ունեցող Լեհաստանի և Ռումինիայի ավելի խոցելի դիրքերը՝ Կիևին մատակարարելու հարցով նրանք նվազ ճնշման են ենթարկվում:

Ըստ Reuters-ի՝ ի պատասխան Լեհաստանի կողմից Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրելու նախաձեռնությանը միանալու հնարավորության վերաբերյալ լրագրողների հարցին՝ վարչապետ Դոնալդ Տուսկն ասել է, թե դա անհնար է, բայց կան այլ տեսակի զենքեր, որոնք օգնում են պաշտպանել երկինքը, և Լեհաստանը ակտիվ կլինի այդ հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արեւմուտքը վախենում է, որ ՌԴ-ն տանուլ կտա պատերազմում եւ չի ցանկանում, որ Ուկրաինան տանուլ տա. Զելենսկի
Զելենսկին հարցազրույց է տվել AFP-ին...
Օդեսայի և Խարկովի հրետակոծության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 33 մարդ
Հրետակոծությունների հետևանքով քաղաքում զոհերի թիվը հասել է 25-ի...
ՌԴ-ի համար Ուկրաինայի նախագահի լեգիտիմությունը կարևոր կլինի փաստաթղթեր ստորագրելիս. Պուտին
Ռուսաստանը միտք չունի «դաշտի կենտրոնից» քննարկել այն, ինչ չգիտի...
Բրիտանական հետախուզությունը գնահատել է Կրեմլում վերադասավորումների ազդեցությունը պատերազմի ընթացքի վրա
Կրեմլի անվտանգության բլոկի փոփոխությունները չեն ազդել ռուսական բանակի…
Պուտինը Մակրոնին է վերաուղղել է Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու հարցը
Ես Ֆրանսիայի նախագահը չեմ, ես որոշումներ չեմ կայացնում...
«Ծառի՞ց են ընկել, ինչ է». Պուտինը՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանին պայմաններ թելադրելու փորձի մասին
Մենք պատրաստ ենք քննարկել...
Ամենաշատ