News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ոսկեպարում մերթընդմերթ իրավիճակը լարվում է. ականազերծման աշխատանքները շարունակվում են, Պաշտպանության նախարարությունը սակրավորների նոր խումբ է ուղարկել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք։ Բնակիչները պարբերաբար փորձում են մոտենալ եկեղեցուն, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս:

«Այս պահին մի գնացեք, դուք գնալու եք, բախում է լինելու։ Ռազմական ոստիկանությունը ծառայություն է անում, հիմա կվերջացնի կգնաք 2 ժամից։ Համբերե՛ք, երբ ճանապարհը բացվի կգնաք»,- ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը։

Բնակիչների հակադարձումներին, թե եկեղեցին հանձնում են, Հակոբյանն ասաց․ «Հստակ գիտեմ, եկեղեցին չի տրվելու: Ես ոչ տվող եմ, ոչ վերցնող»:

Լրագրողների դիտարկմանը, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը քարտեզ է հրապարակել, նա արձագանքեց. «Ես տեղյակ չեմ այդ քարտեզից: Ես միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու»:

Բնակիչներից մեկն էլ, երբ փորձում էր գնալ եկեղեցի, ասաց․ «Դո՞ւ ես որոշում գնամ եկեղեցի, թե ոչ, ինձ ոչ ոք չի կարող ասել ինչ անեմ»։

«Այդ ի՞նչ ձև ես խոսում։ Ոչ ոք չփորձի այստեղ շանտաժ անել, ուրիշ ձև կլինի ամեն բան»,- հակադարձեց Կարեն Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Ոսկեպարում արդեն 1,5 ժամ է, ինչ ականազերծման աշխատանքներ են տեղի ունենում եկեղեցու տարածքում, բնակիչները փորձում են թույլ չտալ, խանգարել, սակայն մեծ թվով ոստիկանական ուժեր են հսկում նրանց, որպեսզի չմոտենանան եկեղեցուն։

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված։ Հրապարակվել է քարտեզ, որով եկեղեցին անցնելու է Ադրբեջանի տիրապետության տակ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես չգիտեմ մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
Նիկոլը չի հոգնում մանիպուլացնել 2018թ. դրությամբ արցախյան հիմնախնդրի...
Վարչապետը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան
Որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ իրավասու չէ որոշել ՀՀ ինքնիշխանության և իրավասության ներքո գտնվող տարածքի…
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ. այն ...
Կիրանցի համար սահմանազատումը շատ մեծ լավ նորություն է բերելու. Նիկոլ Փաշինյան
Ես եկել եմ եզրակացության, որ դրա պատճառն այն է, որ ժողովրդի պորը ընկալմամբ Հայաստանի բոլոր սահմանադրությունների հանրաքվեները կեղծվել են...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան
Դրա համար պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքները, որոնք հրապարակային են և․․․
Ամենաշատ