News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թեհրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հասան Հասանզադեն հայտարարել է կանանց խիստ հագուստ կրելուն հետևելու հարցերով նոր իրավապահ կառույցի ստեղծման մասին։ 

Այս ծառայության աշխատակիցները, ըստ ԻՀՊԿ-ի ղեկավարներից մեկի, հատուկ վերապատրաստում են անցել, որպեսզի հետագայում, մասնավորապես, ապահովեն, որ հասարակական վայրերում կանայք հիջաբը կրեն «ավելի պատասխանատու կերպով»:

Հայտարարությունը հաջորդել է այն տեղեկություններին, որ իրանական իշխանությունները վերջին օրերին ուժեղացրել են բարոյականության պահպանման  ստուգումները, որոնց ընթացքում, դատելով հրապարակված լուսանկարներից, շուրջկալների մասնակիցները կոպտորեն են վերաբերվել կանանց, ասվում է Ազատություն ռադիոկայանի իրանական ծառայության՝ Radio Farda-ի հաղորդման մեջ:

2022 թվականի սեպտեմբերին Իրանում կալանքի տակ գտնվող ուսանողուհի Մահսա Ամինիի մահից հետո, որը ձերբակալվել էր բարքերի ոստիկանության կողմից՝ հիջաբը ոչ պատշաճ կրելու համար, երկրում զանգվածային փողոցային բողոքի ցույցեր սկսվեցին: Բողոքի ցույցերը շարունակվեցին մի քանի ամիս և դարձան վերջին տասնամյակների ընթացքում Իրանի պահպանողական ղեկավարության ամենալուրջ մարտահրավերներից մեկը: Բախումների հետևանքով զոհվեցին հարյուրավոր մարդիկ, հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, մի քանի ցուցարար մահապատժի ենթարկվեց։

Որոշ, համեմատաբար չափավոր, իրանցի օրենսդիրներ կասկածի տակ են դրել ներկա պայմաններում ռեժիմի խստացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական առճակատման հետ կապված լարվածությունը: Սակայն Իրանի ՆԳՆ ղեկավարությունը սատարել է նոր միջոցառումները և պատշաճ տեսք ունենալուն հետևելու նպատակով վերջին շուրջկալները՝ ընդգծելով, որ այդ ամենն արվում է «օրենքի շրջանակներում»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ