Թուրքիայի կենտրոնական մասում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թոքաթից 30 կմ հյուսիսարևմուտք և Թուրհալ քաղաքից 19 կմ հյուսիսարևելք: