News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի զբոսաշրջիկին, որը մեկնում էր Մեքսիկա Մադոննայի համերգի ներկա լինելու, թույլ չեն տվել թուրքական Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռ նստել, ինչի պատճառով նա 430 հազար ռուբլի է կորցրել, գրում է SHOT Telegram ալիքը։

Ինչպես պատմել է Գլեբ անունով տուժողը, այս ուրբաթ նա Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռով Սանկտ Պետերբուրգից Կանկուն է թռել՝ Ստամբուլով տարանցմամբ։ Նա մտադիր էր մասնակցել երգչուհի Մադոննայի համերգին և հանգստանալ արևոտ Մեքսիկայում։

Ըստ նրա,  խնդիրները սկսվել են Մեքսիկա թռչող ինքնաթիռ նստելուց առաջ։ Ուղևորներին է մոտեցել «Gozen Security» կրծքաքարտով մի կին  և սկսել մարդկանց  տարբեր հերթերում կանգնեցնել: Կինը սեղանին ռուսաստանյան անձնագիր է տեսել և «Օ՜, էլի ռուսաստանյան անձնագիր» բացականչելով՝  սև գրիչով ջնջել է շտրիխ կոդը, այնուհետև անձնագրային ստուգման կետում արգելել է Գլեբին ինքնաթիռ նստել, թեև վերջինս հետադարձ տոմսեր և հյուրանոցի ամրագրում ուներ:

Գլեբի վկայությամբ, ռուսաստանյան անձնագրերով ևս մի քանի ուղևոր մերժում է ստացել «ճանապարհորդության կարճ պատմության» պատրվակով։ Ուղևորներից մեկը շենգենյան կնիքներով մի քանի անձնագիր է ունեցել, սակայն նրան հայտարարել են. «Մեքսիկան ձեզ չի սպասում»։

Ի վերջո, Turkish Airlines-ի աշխատակիցները հրաժարվել են լուծել տոմսերի հետ կապված խնդիրը և Գլեբին առաջարկել են 600 դոլարով (56 հազար ռուբլի) տուն վերադառնալու տոմս գնել:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ