News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

47-ամյա տղամարդը ստիպված է եղել օդում վեցուկես ժամ անցկացնել ոտքի կոտրվածքով՝ թռիչքի ընթացքում ինքնաթիռի՝ ուժեղ մրրկային հոսանքի բախվելու պատճառով, հայտնում է The New Zealand Herald-ը։

Գերմանացի Նիկոն, որը արդեն 13 տարի ապրում է Բալիում, երեքշաբթի օրը Ինդոնեզիայից Օքլենդ է մեկնել Air New Zealand ավիաընկերության ինքնաթիռով: Հաղորդվում է, որ նա և իր ընկերուհի Սաշան ուղևորվել են մոտ երեքշաբաթյա արձակուրդի։

Boeing 787 Dreamliner-ում Նիկոն թռիչքից 30 րոպե անց զուգարան է գնացել, սակայն երբ նա վերադարձել է իր տեղը, ինքնաթիռը հայտնվել է մրրկային գոտում, արդյունքում՝  նա կոտրել է ոտքը:

Ինքնաթիռում բժիշկ է եղել, սակայն, ըստ The Herald-ի, նրա մոտ միայն պարացետամոլ է եղել, որը չի կարողացել թեթևացնել տուժածի ցավը։ Արդյունքում նա տառապել է ցավից յոթ ժամ տևող թռիչքի մնացած ժամանակահատվածում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ