News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վարչական իրավախախտումների օրենսգիրքը փողոցային առեւտուր իրականացնելու համար տուգանք է նախատեսում՝ 70-100 հազար դրամի չափով, իսկ կրկնվելու դեպքում՝ 200 հազար դրամի չափով, նաեւ ապրանքի բռնագրավում: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայություն պետ Արամ Գյուրզադյանը:

Նշենք, որ այսօր առավոտից Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցները առավոտից շրջում են Երեւանի կենտրոնական փողոցներով եւ առգրավում փողոցում առեւտուր անողների ապրանքը, նաեւ տուգանում են այդ մարդկանց:

«Այսօր ում ապրանքը բռնագրավեցինք, նախկինում երեւի 10-15 անգամ արդեն բռնագրավել ենք, 100-150 անգամ էլ զգուշացրել ենք: Այս մարդիկ չեն ցանկանում շուկաներում առեւտուր անել: Այսինքն այնօրինապաշտ քաղաքացիները, որոնք առեւտուրն իրականացնում են շուկաներում, նրանց ազատ մրցակցության իրավունքն է խախտվում: Նրանք հարկեր, տուրքեր են մուծում, իսկ փողոցային առեւտրով զբաղվողները չեն մուծում:

Այն մարդիկ, որոնք հարկեր, տուրքեր չեն վճարում, իրենց եկամուտը համեմատաբար ավելի շատ է: Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան, որովհետեւ տատիկ-պապիկները էս քանակությամբ եւ էս որակի ապրանք հաստատ չեն կարող ունենալ: Ամեն անգամ մենք առգրավում ենք ու ամեն օր էդ նույն ապրանքն ավելի շատ հայտնվում է:  Նրանց եկամուտն անհամեմատ ավելի բարձր է շուկաներում ստացված եկամտից»,-ասաց Գյուրզադյանը:

Տպել
Ամենաշատ