News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» կայքը հրապարակել է արբայնակային լուսանկարներ, որտեղ երևում է, որ եկեղեցին այլևս չկա։

«Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին։ Ադրբեջանի այս միտումնավոր արարքը վկայում է հայկական ժառանգության համակարգված ջնջում հայերի նախնիների հողերում»,- այս մասին նշված է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբի X-ի էջում։

Մշակութաբան, «Բնօրրան» պատմամշակութային ՀԿ փորձագետ, ԵՊՀ դասախոս Արմինե Տիգրանյանը գրում է. «Շուշիի Կանաչ Ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին այլևս գոյություն չունի։

Սկզբից այն պայթեցին, հետո քանդեցին գմբեթը, վնասեցին Սուրբ Խորանը, հետո այն համարեցին ռուսական,հետո ադրբեջանական, փորձեցին դարձնել Ադրբեջանում ապրող քրիստոնյաների «վերագտնված իրավունքնրի» վայր, իսկ հետո..... հետո այն հողին հավասարեցրեցին։

Սա ոչ միայն  ցեղասպանություն է, այլ խոշտանգնման հանցագործություն։ Խոշտանգում են մեր իրավունքները, մեր հույզերը, մեր աղոթքները...»։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կամ Կանաչ ժամը գտնվում է Շուշի քաղաքում՝ սարահարթի բարձրադիր՝ արևմտյան հատվածում, որտեղից տեսանելի է քաղաքի ամբողջ համայնապատկերը:

«Եկեղեցին և զանգակատունը կառուցվել են 1847 թվականին, որպես մի ամբողջական համալիր: Զանգակատան մուտքի վերնամասում, մուտքից աջ և ձախ երկու սրբատաշ` 1 և 2 թվերով համարակալված սալերի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը. «Կառուցին ս[ուր]բ Յովհան/[նէս] Մկրտչի եկեղեցին/ [Շու]շա քաղաքացի պ[արոն] Յովհաննէսն/ և :1:/ Բաբայն Ստեփանեան/ Յովնանենց` ի յիշատակ/ հանգուցե[ա]լ եղ[բ]որ իւրե[ա]նց/ Մկրտչին, 1847 թվին/ :2:»:

Եկեղեցին Կանաչ ժամ անունն ստացել է այն պատճառով, որ ժամանակին կառույցի գմբեթը եղել է կանաչ գույնի»,- եկեղեցու մասին պատմական ակնարկը monumentwatch.org կայքից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան
Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության
Լուկաշենկոն իր «եղբայր» Ալիևի ուղեկցությամբ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաք
Նշվում է միայն, որ Լուկաշենկոն և Ալիևն այցելել են նորկառույց շենք...
Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նման վարքագիծը։ Միակ իրավական քայլը, որ կարող…
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը
Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ…
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ եկեղեցին, ինչպես որ Բերձորի սուրբ...
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին. նրանք կապ են հաստատել իրենց հարազատների հետ
Մայիսին հերթական տեսակցության շրջանակներում առանձնազրույցների ֆորմատով հնարավորություն է ընդձեռնվել…
Ամենաշատ