News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ոսկի, արծաթ և պղինձ արդյունահանող Բրիտանական Anglo Asian Mining PLC ընկերությունը հրապարակել է 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։

Ըստ ադրբեջանական АПА գործակալության՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ընկերությունն արդյունահանել է թանկարժեք մետաղին համարժեք 2548 ունցիա ոսկի (GEOs), ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 76,7%-ով պակաս է։

Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունն արդյունահանել է 2252 ունցիա ոսկի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երեք անգամ պակաս է (2023 թվականի առաջին եռամսյակում՝     6,741 ունցիա)։

Anglo Asian Mining-ի գործադիր տնօրեն Ռըզա Վեզիրին կտրուկ անկումը բացատրում է կառավարության՝ կեղտաջրերի ջրթողի համար երկրորդ ջրամբարի կառուցումը դադարեցնելու որոշմամբ:

Հիշեցնենք, որ այս ընկերությանն են պատկանում նաեւ բռնազավթված Լեռնային Ղարաբաղի հանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ