News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ապրիլի 11-ին, ժամը 21.31-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արթիկ քաղաքի Գորկու փողոցից բուժօգնության էր տեղափոխել արնահոսող վերքերով, ոչ սթափ տղամարդու: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հայտնել էր, թե Գորկու փողոցում ընկել է:

Տղամարդու հայտնածը, սակայն, կասկածի տեղիք էր տվել: Արթիկի բաժնի ծառայողները կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ 45-ամյա տղամարդուն դանակահարել է արթիկցի 16-ամյա պատանին: Նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արթիկի բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գաղտնի փականով ծալովի դանակ՝ շեղբի հատվածում արնանման հետքերով, 0,70 գրամ դեղնականաչավուն բուսական զանգված:

Բացատրական աշխատանքի արդյունքում պատանին հայտնել է, որ ապրիլի 11-ի ժամը 19.30-ի սահմաններում Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի իրենց բնակարանում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է համաքաղաքացի 45-ամյա տղամարդու հետ, որի ընթացքում էլ դանակով երեք անգամ հարվածել է նրան: Հայտնել է նաև, որ մոտ մեկ տարի առաջ դանակը գնել է հանրախանութից, իսկ բուսական զանգվածը անձնական օգտագործման համար հավաքել է վայրաճ կանեփի չորացած ցողուններից՝ իր օգտագործման համար:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 16-ամյա պատանին կալանավորվել է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Հանցագործության մասին հաղորդումն ունի որոշակի պահանջներ, բայց անկախ այդպիսի հաղորդումից, եթե լինում են հրապարակումներ, որոնք ուղեկցվում են…
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Բացի այդ, հիշյալ 26-ամյա երիտասարդը հետապնդել է վիճաբանության ընթացքում դեպի բենզալցակայանի հետնամասը հեռացած 30-ամյա իր հայրենակցին, որտեղ...
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մինչեւ 2022 թվականը հանկարծամահությունները որպես հանցագործության դեպքեր...
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Մայիսի 2-ին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության փորած փոսի պատճառով...
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը
Վթարի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 36 մարդ, որից 6-ը` ծանր...
Ամենաշատ