News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում Բրյուսովի անվան հմալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց Դավիթ Գյուրջինյանին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ շուրջ մեկ տարի նա հաջողությամբ իրականացրել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։

Գյուրջինյանը ներկա էր նիստին եւ ասաց. «Նախ ուզում եմ շնորհակալաություն հայտնել Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդին՝ նախագահ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, ԿԳՄՍ նախարարությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանին, որոնք այդ մեկ տարվա ընթացքում աջակցեցին ինձ համալսարանը դուրս բերելու ճգնաժամից և աջակցեցին նոր ծրագրեր իրականացնելու հարցում: Կարծում եմ, որ առաջիկա տարիների ընթացքում Բրյուսովի անվան պետական համալսարանը պիտի վերադառնա իր նախկին կոչմանը, որն է լեզվաբանական և լեզվահասարագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը, և այս անորոշ անունը ժամանակավրեպ է՝ այսօր ուղղակի պետական համալսարան. ոչ տեղորոշված է, ոչ էլ մասնագիտություն կա այս անվան մեջ: Հետագայում ակնկալում եմ լիազոր մարմնի և Կառավարության աջակցությունն այս հարցում նույնպես»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Իհարկե, Կառավարությունը կաջակցի Ձեր ասած հարցում, և Կառավարությունն էլ Ձեզնից է աջակցություն ակնկալում, որովհետև գիտեք, որ բարձրագույն կրթության ոլորտում մենք բարեփոխումների շատ հավակնոտ ծրագիր ունենք, բայց բացի հավակնոտ ծրագրից՝ մենք կարիք ունենք ամբողջապես և օբյեկտիվորեն հասկանալու բուհական համակարգի կարիքները: Մենք կարող ենք ունենալ որոշակի մոտեցումներ, տպավորություններ, բայց մեզ համար կարևոր է, որ ներսից շահագրգիռ ուղերձներ գան դեպի Կառավարություն, որպեսզի նաև այդ կոմունիկացիան ճիշտ լինի»,- նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ