News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Volkswagen Dora» մակնիշի ավտոմեքենան Քարաշամբ- Լուսակերտ ավտոճանապարհի Քարաշամբ գյուղի վարչական տարածքում բախվել է երկաթե արգելապատնեշներին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին, հողաթմբերին ու գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 15-20 մետր հեռավորության վրա՝ դրսում:

Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս վիրավորին «Աբովյան» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում
Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից…
Գյուրջյան փողոցում թիվ 26 երթուղու ավտոբուսն ու այլ մեքենաներ արգելափակվել են անձրևաջրերի մեջ. փրկարարներ են եկել
Մայիսի 16-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. դեպքի վայր է մեկնել 10 հաշվարկ. Հրդեհը մարվել է 4 ժամ անց միայն
Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար՝ ամբողջությամբ, ջերմահարվել...
Մյասնիկյան պողոտայում «Մազդան» բախվել է սյանը. Վարորդին դուրս են բերել մեքենայից
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից...
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Ամենաշատ