News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ՝ նախարարության շուրջ տեղի ունեցող դեպքերի մասով նրան մի քանի հարց ուղղելու համար: Սակայն նախարարությունից նախաքննական մարմնին պատասխանել են, թե օրենքով սահմանված կարգով ծանուցում ուղարկեք, ու նախարարը կգա, կպատասխանի ձեր հարցերին։

Դատելով իրավիճակից՝ Կոմիտեն համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Կատարվածի մասով դիմեցինք առողջապահության նախարարություն. ի պատասխան՝ նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնեց. «Տեղեկությունը մտացածին է. հերքում եմ։ Ինչպես երեկ տիկին նախարարը նշեց՝ վերջին շրջանում որեւէ գործի շրջանակում չի հարցաքննվել, իրավապահների կողմից որեւէ հարցաքննության չի հրավիրվել: Նախադեպ չեմ հիշում, երբ Անահիտ Ավանեսյանը, վատառողջ լինելու պատճառով անգամ աշխատանքից բացակայի»։

Նշենք, որ ապրիլի 16-ի վաղ առավոտից, ՀՀ առողջապահության նախարարությունում ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվեցին անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմոր» բժշկական կենտրոնում կատարվեցին խուզարկություններ: Իրավապահները կասկածում են, որ մանկական մեծ հիվանդանոցի բացմանը մասնակցած Անահիտ Ավանեսյանը նաեւ մասնաբաժին ունի այդ կառույցում եւ սկսել է պետպատվերի բաշխումները հօգուտ հիվանդանոցի անել:

Բացի դրանից, քանի որ «Արմֆարմացիա» դեղագործական խոշոր ընկերություններից մեկում խոշոր բաժնեմաս ունի Անահիտ Ավանեսյանի մայրը, տնօրենն էլ ամուսինն է եղել, կասկածներ կան, որ դեղերի շուկայում մի շարք ապօրինություններ, գուցե նաեւ, այդ խողովակով է արվում:

Այսինքն՝ շահերի բախման կասկածներ կան: Եվ ահա, իրավապահները գնացել էին ստուգելու այս ամենը. իսկ Անահիտ Ավանեսյանը «անմեղ» աշխատում էր՝ ՀՀ կառավարության նիստի շրջանակներում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մի ծանրակշիռ ուժ մեզ աջակցում է, անունը իրավասու չեմ դեռ նշել. Բագրատ Սրբազան 
Պաշտոնաթող նախագահների հետ չեմ հանդիպել, սակայն հանդիպել եմ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանին, Հրանտ Բագրատյանին և Վազգեն Մանուկյանին...
«Հողատու հեռացիր». Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները դիմավորեցին վանկարկումներով ու սուլոցներով
Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող EBRD միջազգային…
Կոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել Իոաննիսյան
Ընդգծելով, որ դա քրեորեն պատժելի արարք է, կարիք կա խոսելու մարզերում ու համայնքներում ՔՊ-ական պաշտոնյաների բռնապետական ձգտումների մասին...
Ինչո՞ւ Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը. Ստեփան Դանիելյանը նշել է պատճառները
Իշխող հակաազգային ռեժիմը թեզ է առաջ քաշել, որ Բագրատ Սրբազանի շարժման...
Փաշինյանի այցի համար Օպերայի շենքի հարակից սրճարաններին արգելվել է աշխատել. Սահմանափակումը կտեւի 5 ժամ
Երևանի  Ազատության հրապարակին հարող որոշ  սրճարանների արգելվել է այսօր...
Բագրատ Սրբազանը համակիրների հետ հավաքվում է Օպերայի մոտ. ոստիկանական մեծ ուժեր են բերվել (ուղիղ) 
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր համակիրների հետ հավաքվում է…
Ամենաշատ