News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայի Պետական ​​անվտանգության կոմիտեն (ՊԱԿ) հաղորդել է Վրաստանի հետ սահմանին սադրանքների մասին, որոնց թվում՝ Ուիստա գյուղի մոտ կրակոցների և Օտրեու գյուղի տարածքում չոր ծառերի հրկիզման մասին։

Ըստ գերատեսչության մամուլի ծառայության՝ ապրիլի 14-ին Ցխինվալի շրջանի Օտրեու բնակավայրի մերձակայքում Վրաստանի երեք քաղաքացիներ ոչ սթափ վիճակում ապօրինաբար թափանցել են Հարավային Օսիայի տարածք և միտումնավոր չոր ծառեր հրկիզել ՝ հույս ունենալով, որ հրդեհը կհասնի մինչև սահմանամերձ գոտի։

ՊԱԿ-ը շեշտել է, թե սադրիչների նպատակն էր նախադրյալներ ստեղծել, որ իրենց կալանավորեն Հարավային Օսիայի սահմանային օրենսդրությունը խախտելու մեղադրանքով և այդպիսով պետական ​​սահմանին անկայունության օջախ ստեղծեն հենց այն պահին, երբ Վրաստանի խորհրդարանում դիտարկվում էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

Նշվում է նաև, որ հարավօսական սահմանապահ պարեկներն ապրիլին Ուիստ բնակավայրի տարածքում արձանագրել են հրազենային կրակի փաստեր հարակից վրացական տարածքի ուղղությամբ:

Հարավային Օսիայի ՊԱԿ-ն ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունների գործողությունները չեն նպաստում Հարավային Օսիայի պետական ​​սահմանին իրավիճակի կայունացմանը և սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ