News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է մոտ 300 մարդու՝ 2020 թվականի հունիսի 30-ից ուժի մեջ մտած Ազգային անվտանգության օրենքը խախտելու կասկածանքով։ Այս մասին հաղորդում է RTHK հոնկոնգյան ռադիոկայանը՝ վկայակոչելով քաղաքի անվտանգության վարչության հայտարարությունը։

«Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր և այս տարվա մարտի 8-ի դրությամբ, ընդհանուր առմամբ 291 մարդ է ձերբակալվել ոստիկանության կողմից՝ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու կասկածանքով։ Ձերբակալվածների տարիքը տատանվում է 15-ից 90 տարեկանի սահմաններում»,- հայտնում է ռադիոկայանը։

Նշվում է, որ մեղադրանք է առաջադրվել 170 կասկածյալի և 5 կազմակերպության։ Եվս 112-ը դատապարտվել են կամ սպասում են դատավճռի:

2019 թվականին Հոնկոնգում տեղի ունեցած զանգվածային հակակառավարական անկարգություններից և ջարդերից հետո Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը (ՉԺՀ-ի բարձրագույն օրենսդիր մարմինը) որոշեց ինքնուրույն նախաձեռնել Հոնկոնգում ազգային անվտանգության պաշտպանության օրենքի ընդունումը: Այս իրավական ակտը, ինչպես հայտարարում է Պեկինը, ուղղված է ահաբեկչության, անջատողականության, պետական ​​իշխանության խարխլման, օտար ուժերի հետ դավադրության սպառնալիքների դեմ պայքարին և որպես առավելագույն պատիժ նախատեսում է ցմահ ազատազրկումը։ Արդյունքում օրենքը մտցվեց Հոնկոնգի Հիմնական օրենքի հավելվածներից մեկում:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ