News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր  Հակոբ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի գործով Սամվել Վարդանյանի մեղադրանքը լրացվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, ՔԿ-ի բակում լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Քրեական վարույթը նախաձեռնված է եղել խուլիգանության հոդվածի 1-ին մասով, մեղադրանքը լրացվել է նաև Արմեն Գրիգորյանի և Մալյանի հոդվածով՝ քաղաքական հիմքով թշնամանք, անհանդուրժողականություն հրահրելու հոդվածով, այն հոդվածով, որով կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիների բավական մեծ մասի ցանկացած պահի այդ մեղադրանքն առաջադրվի․ ողջույն Հայաստանի ժողովրդավարությանը ծափահարողներին։ Հոդվածը 1-4 տարի ժամկետով ազատազրկում նախատեսող հոդված է»,- նշեց նա։

Մելիքյանն ասաց, որ պատրաստել է խոշտանգման դեպքով հանցագործության մասին հաղորդում, րը քիչ անց մուտք կանի․ «Չնայած նրան, որ մամուլում արդեն իսկ նշվել էր խոշտանգման դեպքի մասին, սակայն դեպքով այդպես էլ վարույթ դեռ չի նախաձեռնվել»։

Նշենք, որ պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել է, երբ նրան պետք է տեղափոխեին ՁՎՊ, նրան դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել։ Նրա փաստաբանները, մասնավորապես նկարագրել են, թե ինչպես են վարվել Սամվելի հետ։

«Երբ իրենք դուրս են գալիս ոստիկանների ուղեկցությամբ դուրս են գալիս, որ գնան ՁՊՎ, ընդամենը մեկուկես րոպեի հեռավորության վրա կանգնած է ոստիկանական մեքենան, ոստիկանության քաղաքացիական հագուստով 2 աշխատակիցները ասում են, որ իրենք կարիք ունեն իրենց բնական կարիքները հոգալու, Սամվելին տեղեկացրել ու մեքենայից դուրս են եկել։ Այնուհետեւ ամբողջովին սեւ հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, սկսում են նրան ձեռքերով հարվածել, այդ ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, այնուհետեւ ստիպում են Սամվելին, որպեսզի ինքը կրկնի իր վերաբերյալ հնչած սեռական բնույթի հայհոյանքները, բնականաբար Սամվել ըմբոստանում է, թքում են նրա վրա, այնուհետեւ հանում են նրա վրայից տաբատը, եւ ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել նրա ոտքերի արանքում, գուցե վախեցնելու նպատակով։ Այն վարքը, որը ցուցաբերել են այդ ոչնչությունները, այդպիսի վարք մենք միայն լսել են ռազմագերիներից»,- պատմել է նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եգիպտոսում ավտոբուսը խորտակվել է Նեղոս գետը, զոհվել է առնվազն 9 կին և երեխա
Գիզա նահանգի Մոնշատ էլ-Քանաթեր քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով  ևս ինը ուղևոր է վնասվածքներ ստացել...
Լոնդոն-Սինգապուր չվերթում ուժեղ տուրբուլենտության հետևանքով առնվազն 1 մարդ մահացել է, կան վիրավորներ
Ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 211 ուղևոր և անձնակազմի 18 անդամ...
Մոտ 11 կգ թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության վարույթով նախաքննությունը, երկու անձի մասով, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց...
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին. Նրանք չեն կարող 3 ամիս վարել հաղորդումներ
«Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի...
3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր է
Մայիսի 18-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության…
Վրաստանում թմրանյութերի համար 77 մարդ է ձերբակալվել
Ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ