News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նոր Նորք վարչական շրջանում զբոսայգիների հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նոր զբոսայգիները կբարեկարգվեն և կկանաչապատվեն, կունենան խաղահրապարակներ և մարզահրապարակներ։

Քաղաքապետարանի տեսանյութում երեւում է, որ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է. «Տորք Անգեղն այս տարի սկսելու ենք, Նանսենի այգին նորոգելու ենք, եւս մեկ խոշոր ծրագիր լինելու է եկեղեցու տակի հատվածում»:

Բնակիչ կինը արձագանքում է. «Նանսենի այգին շատ էլ լավ այգի է, ինչի՞ եք սկսում այդտեղից»:

Մանրամասները` տեսանյութում:

Տպել
Ամենաշատ