Իրանական հարձակման ժամանակ առնվազն ինը իրանական հրթիռներ շրջանցել են իսրայելական հակաօդային պաշտպանությունը և խոցել իսրայելական երկու ռազմաօդային բազա, սակայն դրանց էական վնաս չի հասցվել: Դրա մասին ABC News-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյա:
Նա հավելել է, որ հինգ բալիստիկ հրթիռներ հարվածել են Նևաթիմ ավիաբազային՝ վնասելով C-130 տրանսպորտային ինքնաթիռը, չօգտագործվող թռիչքուղին և դատարկ պահեստարանները։
Նրա տվյալներով՝ ևս չորս բալիստիկ հրթիռներ հարվածել են Նեգևի ավիաբազային, սակայն զգալի վնասների մասին տեղեկություններ չկան։