News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Իսրայելը ծրագրում էր այս շաբաթ առաջին քայլերն անել Ռաֆահում ցամաքային հարձակման համար, սակայն այդ ծրագիրը հետաձգել է, քանի որ դիտարկում է իրանական հարձակման պատասխանը: Դրա մասին CNN-ին հայտնել է իսրայելական երկու աղբյուր:

Կիրակի գիշեր Իրանը 300 հրթիռ և անօդաչու թռչող սարք է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը հանգեցրել է Մերձավոր Արևելքում լարվածության նոր փուլի։

Հարձակումը Իսրայելին ստիպել է հրաժարվել Ռաֆահի վրա հարձակվելու ծրագրերից: Ռաֆահում ներկայում ապաստան է գտել ավելի քան մեկ միլիոն մարդ: Իսրայելի ռազմաօդային ուժերը մտադիր էին երկուշաբթի թռուցիկներ տարածել քաղաքի որոշ հատվածներում:

Իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Իսրայելը հաստատակամ է հարավային քաղաքում ցամաքային հարձակում իրականացնելու հարցում: Միաժամանակ նա նշել է, որ խաղաղ բնակիչների տարհանման և առաջիկա ցամաքային հարձակման ժամկետները դեռևս պարզ չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ