Տաջիկստանում մեկնարկել են Ռուսաստանի զինված ուժերի և տեղի զինվորականների երկկողմ զորավարժանքները։ Դրա մասին ապրիլի 15-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ըստ «Известия»-ի՝ 2024 թվականի ապրիլի 15-18-ը զորավարժություններին կմասնակցեն լեռնային, մոտոհրաձգային, տանկային, հրետանային, հետախուզական ստորաբաժանումներ, ՌԴ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի մասնագետներ: Վարժանքներին կներգրավվեն նաև անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային պատերազմի շարժական խմբեր։ Համատեղ զորավարժություններում կընդգրկվեն նաև Մի-24 հարվածային ուղղաթիռների և Մի-8MTV5-1 տրանսպորտային և մարտական ուղղաթիռների ավիացիոն խմբի անձնակազմերը։
Զորավարժությունների ընթացքում զինվորականները կմշակեն ահաբեկչական խմբավորումների ոչնչացման ուղղությամբ զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև ստորաբաժանումների՝ լեռնային տեղանքում խնդիրների կատարմանը պատրաստվելը։
Ռուսաստանի և Տաջիկստանի բանակները համատեղ աշխատանք կտանեն նաև ստորաբաժանումների կառավարման ուղղությամբ՝ միաժամանակ փակելով պետական սահմանը և ոչնչացնելով սահմանը հատած դիվերսանտներին։