News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


Այս ամբողջ գործընթացի առանցքային բաղադրիչը ռազմավարականից բացի, քարոզչական եւ հոգեբանական հարթությունն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը:

«Այս երկու դերակատարների միջեւ տեւական հակամարտությունը արդեն մի քանի տասնամյակ է հիմնականում առարկայացվում է հենց այս հարթություններում: Սա առաջին դեպքն էր, երբ Իրանի կողմից ուղիղ  թիրախավորվում է Իսրայելի տարածքը: Սրա տեղի ունենալն արդեն լրջագույնս ձեռքբերում է Իրանի համար: Դրանով փաստացի տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռություն է փոխվում՝ անկախ այդ գործողության արդյունքներից:

Միանշանակ է, որ Իսրայելի այս հաջողված դիմագրավումը տեղի ունեցավ առաջին հերթին իր դաշնակիցների ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական, դիվանագիտական ջանքերի արդյունքում: Վերլուծաբանները նշում են, որ Իսրայելն ինքնուրույն չէր կարող դիմագրավել Իրանի հարձակմանը: Երկրորդ կարեւոր արձանագրումն այն է, որ Իսրայելի հետ կապված խնդիրներն Իրանը այլեւս Իսրայելի հետ չի բանակցում, չի քննարկում, այլ բանակցում է, քննարկում է, իր ուղերձները հասցնում է Իսրայելի դաշնակիցներին: Ասում է՝ եթե մեր ուզածով չլինի, մեր կարմիր գծերը խախտվեն, մենք գործելու ենք ինքնուրույն»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Խոսելով կոնկրետ Իրանի իրականացրած գործողությունից, փորձագետը նկատեց, որ 330 հրթիռներից ընդամենը 10-ն է հատել Իսրայելի տարածքը. «Թիրախավորվել էին այն երկու ռազմաբազաները, որտեղից իրականացվել էր հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա:

Իրանը սրանով ցույց է տալիս, որ աննախադեպ գործողություն տեղի ունեցավ: Իսրայելը ցույց է տալիս, որ իր ՀՕՊ համակարգը կարողանում է դիմագրավել ցանկացած մարտահրավերի»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելում հայտնել են, որ ՄՔԴ դատախազը փորձում է երկիրը զրկել իրեն պաշտպանելու իրավունքից
Գալանտը մեղադրել է ՄՔԴ դատախազին...
Գազային Իսրայելի բանակի հասցրած հարվածների հետեւանքով զոհվել է 30 պաղեստինցի. Al Jazeera
Զոհվել է 30 պաղեստինցի...
Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջել է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ
ՄՔԴ-ն պահանջել է Իսրայելի վարչապետի ձերբակալման օրդեր տալ...
Իսրայելի ՌՕՈւ-ն տեղեկացրել է, որ մեկ օրում գրոհել է մոտ 80 թիրախ Գազայի հատվածում
Իսրայելի բանակի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հարձակման ենթարկված թիրախներից են զինապահեստները, արձակման կայանքները, ռազմական օբյեկտները եւ ենթակառուցվածքի այլ տարրեր...
Գազայի հատվածի ափերի մոտ ծովային նավամատույց է բացվել՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար
Սպասվում է, որ ժամանակավոր լողացող նավամատույցը կկարողանա տեղավորել մինչև 150 բեռնատար սնունդ, որոնք մատակարարվում են Միջերկրական ծովում նավերով ամեն օր...
Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը
Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու՝ թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները Գազայի վրա...
Ամենաշատ