News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Իսրայելը չէր կարող դիմակայել Իրանի ապրիլի 13-ի գործողությանը առանց ԱՄՆ-ի և արևմտյան ու տարածաշրջանային ռազմական այլ գործընկերների օգնության: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ):

Ըստ պարբերականի, հրեական պետությանը հաջողվել է որսալ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մեծ մասը՝ շնորհիվ ՀՕՊ համակարգերի և այլ զինատեսակների, որոնք տրամադրել են ԱՄՆ-ն և մյուս դաշնակիցները։ Ինչպես նշում է WSJ-ը, ամերիկյան, բրիտանական և հորդանանյան ռազմական ինքնաթիռները «մեծ դեր են խաղացել» անօդաչու սարքերը խոցելու գործում։

Սակայն, գրում է թերթը, պարզ չէ, թե, արդյո՞ք, Իսրայելը, իր դաշնակիցների աջակցությամբ, կարող է կրկնել նման փորձը «տոտալ պատերազմի պայմաններում», առավել ևս միայնակ դիմակայել թշնամու հարձակմանը, հաշվի առնելով Arrow և Patriot համակարգերի բարձր արժեքը:  Ըստ պարբերականի, այս հարցը մնում է առանցքային՝ Իրանի հարվածին պատասխան տալու Իսրայելի նախապատրաստության լույսի ներքո։

WSJ-ն նշում է, որ հրեական պետության կոշտ արձագանքը կհանգեցնի ավերիչ հետևանքների տարածաշրջանում, մինչդեռ դրա բացակայությունը Իսրայելին և նրա դաշնակիցներին «ավելի խոցելի» կդարձնի։ Բացի այդ, հրեական պետությունը պետք է հաշվի առնի Մերձավոր Արևելքում իր գործընկերների, այդ թվում՝ Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների շահերը, որոնք հրեական պետությանը հետախուզական տվյալներ և բաց օդային տարածք են տրամադրել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր WSJ-ը, Իսրայելը մոտակա օրերին կարող է գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան իսրայելական ռազմական օբյեկտների վրա Իրանի հարձակման: Հրապարակման մեջ չի նշվում ստույգ օրը, երբ հրեական պետությունը կպատասխանի հարձակմանը։ Թերթի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ն չի մասնակցի իսրայելական հարձակողական որևէ գործողության։ Վաշինգտոնը պնդում է, որ հրեական պետությունը չանի ոչինչ, որը կհանգեցնի հետագա էսկալացիայի:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելում հայտնել են, որ ՄՔԴ դատախազը փորձում է երկիրը զրկել իրեն պաշտպանելու իրավունքից
Գալանտը մեղադրել է ՄՔԴ դատախազին...
Գազային Իսրայելի բանակի հասցրած հարվածների հետեւանքով զոհվել է 30 պաղեստինցի. Al Jazeera
Զոհվել է 30 պաղեստինցի...
Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջել է Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալ
ՄՔԴ-ն պահանջել է Իսրայելի վարչապետի ձերբակալման օրդեր տալ...
Իսրայելի ՌՕՈւ-ն տեղեկացրել է, որ մեկ օրում գրոհել է մոտ 80 թիրախ Գազայի հատվածում
Իսրայելի բանակի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ հարձակման ենթարկված թիրախներից են զինապահեստները, արձակման կայանքները, ռազմական օբյեկտները եւ ենթակառուցվածքի այլ տարրեր...
Գազայի հատվածի ափերի մոտ ծովային նավամատույց է բացվել՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար
Սպասվում է, որ ժամանակավոր լողացող նավամատույցը կկարողանա տեղավորել մինչև 150 բեռնատար սնունդ, որոնք մատակարարվում են Միջերկրական ծովում նավերով ամեն օր...
Թուրքիան մայիսից ամբողջությամբ դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը
Բոլաթն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու՝ թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները Գազայի վրա...
Ամենաշատ