News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Դաղստանի Կասումքենթ գյուղում միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ ութ մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով շրջանային ՆԳՆ-ին։

«Այսօր՝ 2024 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 17:00-ի սահմաններումմ Սուլեյման-Ստալսկի թաղամասի Մամրաշ-Տաշքապուր ավտոճանապարհի 12 կմ-ին տեղի է ունեցել բախում Hyundai Solaris և GAZ-2705 մակնիշի ավտոմեքենաների միջև, ինչի հետևանքով Hyundai Solaris-ի վարորդը և նրա երկու անչափահաս ուղևորները՝ 2017 և 2016 թվականներին ծնված երեխաները տեղում մահացել են։ Ավտովթարի ևս 8 մասնակից տեղափոխվել է բուժհաստատություն»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Ավելի վաղ մարզային առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ վթարի հետևանքով երկու անչափահաս է մահացել։ «Մեկ երեխա տեղում մահացել է, երկրորդը՝ հիվանդանոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է կազմակերպվել հանրապետության դատախազության կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ