News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ապրիլի 16-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ ՔՊ անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղապահ, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագծի համար։ Նա առաջարկում է  «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել՝ օգոստոսի 3-ը նշելով որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Չնայած օրենքով դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման օր, սակայն հեղինակն առաջարկում է եզդիների համար առանձին օր սահմանել, քանի որ․

«Հայ ժողովրդի հետ դարեր շարունակ ապրող եզդի ազգի նկատմամբ 2014թ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կատարված ցեղասպանության դրսեւորումը որպես առանձին հիշատակի օր նշելը եւ այն առանձնացնելը՝ հայ ժողովրդի հետ համատեղ համընդհանուր թշնամու դեմ պայքար մղած ՀՀ ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդիների նկատմամբ համերաշխության լրացուցիչ դրսեւորում է, որը կունենա կանխարգելիչ եւ դատապարտող նշանակություն»:

Այսինքն, որոշել են եզդիների ցեղասպանության օր նշել, այն պարագայում, երբ այս իշխանությունն անթաքույց բացասական վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների նկատմամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ...
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
Արդյոք Դավիթ Խաչատուրյանը ՔՊ-ի՝ իր նկատմամբ ոչ այնքան բարյացակամ վերաբերմունքի պատճառո՞վ է որոշել...
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
Այսպիսով` Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր` 2024 թվականի զեկույցում արձանագրել է...
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ...
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Վերջերս հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ-ի այն քննիչը, ով քննել էր դատախազներ Աշոտ...
Ամենաշատ