News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը տեղյակ է Թուրքական ավիաուղիների՝ ռուսներին Լատինական Ամերիկայի երկրներ թռիչքների զանգվածային մերժումներին առնչվող իրավիճակի մասին և պարզաբանումներ է խնդրել ավիաընկերությունից։ Ըստ РБК-ի՝ դրա մասին հայտնել է Անկարայում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Իրինա Կասիմովան։

Մեկնաբանելով վերջերս տեղի ունեցած դեպքը, երբ երեք ռուս կանանց թույլ չեն տվել Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռով մեկնել Մեքսիկայի Կանկուն քաղաք         դեսպանատունը նշել է, որ կանայք աջակցության համար իրենց չեն դիմել։

«Դեսպանատունը տեղյակ է, որ Turkish Airlines-ի աշխատակիցները Ռուսաստանի քաղաքացիներին զանգվածաբար մերժում են Ստամբուլով Լատինական Ամերիկայի երկրներ (Արգենտինա, Բրազիլիա, Մեքսիկա և մի շարք այլ երկրներ) տարանցիկ թռիչք կատարել։ Այս առնչությամբ ռուսական օտարերկրյա գործակալությունները պարզաբանումներ ստանալու համար կապ են հաստատել ավիաընկերության հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավիաընկերությունից դեսպանությանը պարզաբանել են, որ թռիչքներ կազմակերպելիս առաջնորդվում են ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության) կանոններով և նպատակակետ երկրի պայմաններով։

«Ավիաընկերությունը խոստացել է իր պաշտոնական կայքում զետեղել անհրաժեշտ տեղեկությունը ոչ միայն անգլերեն, այլև ռուսերեն, սակայն անհասկանալի պատճառներով դա դեռ չի արել։ Մենք շարունակում ենք պնդել»,- հավելել են դեսպանությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ