News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այս ընթացքում իրականացրել եմ շրջայց որոշ դպրոցներում, մարզադահլիճներում, նաև հանդիպում եմ ունեցել շինարարների և նախագծողների հետ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ անդրադառնալով դպրոցաշինության հետ կապված խնդիրներին:

«Այս ընթացքում իրականացրել եմ շրջայց որոշ դպրոցներում, նաև մարզադահլիճներում, հանդիպումներ եմ ունեցել շինարարների և նախագծողների հետ: Մի քանի խումբ խնդիրներ են վեր հանվել, որոնք բնորոշ են շինարարության ընթացքում գտնվող բոլոր օբյեկտներին: Դրանց վերաբերյալ տրվել են նախագծային լուծումներ կամ շինարարության տեխնոլոգիայի փոփոխման, շինարարության կազմակերպման լուծումներ, որոնք կուղարկենք շինարարությունը շարունակող բոլոր օբյեկտներին, որպեսզի նրանք վաղօրոք շտկեն այդ խնդիրները, որպեսզի հետագայում խնդիրներ չունենանք»,-ասաց նա:

Վարդանյանի խոսքով՝ այժմ ուշադրությունն առաջիկա երկու ամսում հանձնվող շինարարական օբյեկտների վրա է, զուգահեռաբար իրականացվում է օգտագործվող շինանյութերի բնութագրերի հստակեցում. «Այսինքն՝ եթե պատուհան է օգտագործվում, պատուհանի պրոֆիլի ներկայացվող պահանջներն ինչպիսին պետք է լինեն: Ուզում եմ Ձեզ վստահեցնել, պարոն վարչապետ, նոր սկսվող շինարարական օբյեկտներում այդ բոլոր խնդիրները հաշվի կառնվեն, և մենք չենք ունենա նմանատիպ խնդիրներ, այն, ինչն արձանագրվել է նախկինում»,-ասաց նա:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտնեց, որ ձևավորել են աշխատանքային խմբեր, որոնք շրջայց են իրականացնելու բոլոր դպրոցներում. «Ոչ միայն ակնադիտական, այլ նաև գործիքային ուսումնասիրություն են իրականացնելու, որպեսզի բացահայտեն այն թերությունները, որոնք ակնադիտական եղանակով տեսանելի չեն, և միջոցներ ձեռնարկեն այդ թերությունները շտկելու ուղղությամբ: Զուգահեռաբար նաև մշակվում է շինարարության որակի, ֆինանսական հոսքերի և ժամանակացույցի հսկման ավտոմատացված համակարգ:

Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում այդ ավտոմատացված համակարգն արդեն կներդնենք, փորձնական կկիրառենք, որն ավելի օբյեկտիվ, արագ տեղեկատվություն կտրամադրի մեզ և կմեծացնի վերահսկողությունը»,- զեկուցեց Եղիազար Վարդանյանը:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Ուզում եմ ընդգծել, որ այստեղ էլ ծրագրի և իրականության հարց կա: Նախընտրական ծրագրում ֆիքսել ենք, կառավարության ծրագրում ֆիքսել ենք, պրոցեսը սկսել ենք, բայց ծրագրային ցանկացած թեզի իրականացում ճանապարհ է, որով քայլում ես: Ընդ որում՝ ոչ ոք չի կարող ամեն ինչ կանխատեսել: Մենք պետք է նաև մեր ծրագրերի կատարման ընթացքին արձագանքող լինենք և առերեսվենք այն իրավիճակների հետ, որ ունենք: Եվ այդտեղ է առաջնորդությունը, որ կարողանանք նաև որոշումներ կայացնել:

Այս տրամաբանության մեջ ես շատ կարևորում եմ այն հայեցակարգը, որը, ըստ էության, ամբողջացած խորհրդարանում ներկայացրեցի՝ մենք պետք է կենտրոնանանք Իրական Հայաստանի խնդիրները լուծելու, հասցեագրելու և մեր բոլոր քաղաքականությունները՝ արտաքին և ներքին, այդ հենքով կառուցելու վրա: Սա է այն որոշումը, որ մենք մեր առաջնորդության շրջանակներում կայացրել ենք, և պիտի արձանագրենք այդ որոշումը և աշխատենք այս տրամաբանությամբ:

Պրոբլեմները շատ են, բայց ո՞վ պետք է լուծի այդ պրոբլեմները՝ մենք: Մենք պետք է լուծենք այդ պրոբլեմները, ընդ որում՝ առանց երկմտությունների: Իհարկե, կարևոր է, որ մենք բովանդակությունը լիարժեք տիրապետենք: Սա էլ է շատ կարևոր, որովհետև մենք խոսույթներ ենք օգտագործել շատ երկար տարիներ, ընդ որում՝ համապետական, համազգային մակարդակով, բայց այս խոսույթի բովանդակության մեջ չենք խորացել, թե դա ինչ է նշականում: Մեզ թվում է, թե մենք ոնց հասկանում ենք կամ ոնց ուզում ենք հասկանալ, դա հենց դա է նշանակում: Բայց միշտ չէ, որ այդպես է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ