News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Իսրայելի, Ինդոնեզիայի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ղեկավարության միջև երեք ամիս տևած գաղտնի բանակցություններից հետո համաձայնություն է ձեռք բերվել. աշխարհի ամենաբնակեցված մահմեդական պետությունը պարտավորվել է կարգավորել հարաբերությունները Երուսաղեմի հետ:

Ըստ Ynet-ի՝ իբրև փոխադարձ բարի կամքի արտահայտություն՝ Իսրայելը կհանի Ինդոնեզիայի՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը միանալու իր առարկությունները։

OECD-ի ղեկավար Մարիուս Կորմանը Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացին երկու շաբաթ առաջ ուղարկված նամակում գրել է, որ «կազմակերպությունը պաշտոնապես համաձայնել է նախապայմանին, ըստ որի Ինդոնեզիան՝ նախքան իր անդամակցության քննարկումը, պետք է դիվանագիտական ​​կապեր պահպանի OECD-ի բոլոր անդամների հետ: Ինդոնեզիային OECD-ում ընդգրկելու որոշումը պետք է պաշտոնապես հաստատեն կազմակերպության բոլոր անդամները, դրանց թվում՝ Իսրայելը:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ղեկավարությունն ավելի վաղ Իսրայելին հորդորել էր «չխոչընդոտել» Ինդոնեզիայի անդամակցությունը։ Սակայն քանի որ Ինդոնեզիայի իշխանությունները հավատարիմ են հակաիսրայելական կուրսին և Արդարադատության միջազգային դատարանում պաշտպանել են Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը, Իսրայելի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Ինդոնեզիան պետք է բարի կամք դրսևորի Իսրայելի նկատմամբ, որը կվկայի հրեական պետության հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու իր մտադրությունների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ