News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի նախագահի աշխատասենյակը տեղեկացրել է պետության ղեկավարի համար Audi A8 L Security Quattro նոր զրահապատ մեքենա գնելու մասին, որը կփոխարինի նախորդին, որն արդեն 12 տարեկան է, տեղեկացրել է Yle-ը։

Նոր մեքենան պետք է փոխարնի նախորդին, որը հիմնական փոխադրամիջոցն էր պետության ղեկավարների աշխատանքային ուղեւորությունների համար, այն արդեն 12 տարեկան է։

Որպես փոխարինող ընտրվել է զրահապատ Audi A8 L Security Quattro-ն, այն գնել են մրցույթով, կառավարության գրասենյակի հետ համագործակցությամբ, որը նույնպես թարմացրել է հիմնական մեքենան վարչապետի աշխատանքային ուղեւորությունների համար։ Գործընթացը սկսվել էր 2022թ. աշնանից։

Մեքենայի արժեքը 1,1 մլն եվրո է, այդ գումարի մոտ կեսը մեքենայի հարկերն են կազմում։ Գործարքի մեջ են մտնում նաեւ մշտական տեխսպասարկման ծախսերը եւ անվտանգության վերահսկողությունը։

Ֆինլանդիայում նախագահական մեքենաները գնում են երկար ժամանակի համար՝ անկախ այս կամ այն ղեկավարի պաշտոնում գտնվելուց, եւ թարմացնում են նախագահի գրասենյակի՝ որպես ինստիտուտի, երկարաժամկետ պլանավորման համապատասխան։

Հիշեցնենք, որ վերջերս Ֆինլանդիայի նախագահ է դարձել Ալեքսանդր Սթուբը, որն այդ պաշտոնում փոխարինել է Սաուլի Նիինիստյոյին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ