News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2024թ․ մարտի 15–ին Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ ևս։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, 2024թ․ մարտի 15-ին' ժամը 00:14-ի սահմաններում, Ա․Ղ․–ն, դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ՝ «Mersedes-Benz 63AMG», «Mersedes-Benz CLS 550»  և VAZ 21703-110-01» մակնիշի ավտոմեքենաներով, Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի և Ֆուչիկի 1-ին նրբանցքի հատման խաչմերուկում հանդիպել են «Nissan Altima» և «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենաներով հիշյալ վայր ժամանած Ս․Ս․–ի և վերջինիս կողմնակիցների հետ՝ իրենց անչափահաս որդիների միջև ծագած վիճաբանության հարցերի պարզաբանման համար։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա․Ղ․.-ն, ապօրինի կերպով  ձեռք բերած  և իր մոտ ապօրինի կրվող  հրազենով՝ լիցքավորված 5.45մմ տրամաչափի փամփուշտներով, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով, մի խումբ անձանց հետ,  դեպքի վայրում գտնվող անձանց, դրան հարակից բնակելի շենքերի բնակիչների և պատահական անցորդների  կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակոց է արձակել Ս․Ս․–ի և վերջինիս կողմնակիցների ուղղությամբ։

Այնուհետև, շարունակելով զենքի գործադրմամբ խուլիգանական գործողությունները՝ Ա.Ղ.-ն փորձել է Ս.Ս.-ի ձեռքից վերցնել հրազենը, ինչն ուղեկցվել է անկանոն կրակոցներով:

Այդ ընթացքում նրանց են մոտեցել նաև Ս․Ս․-ի կողմնակից Ս.Ա.-ն, ով ևս եղել է հրազենով զինված, և ինքնությունները չպարզված անձինք, ովքեր  ձեռքերով, ոտքերով և մահակներով, իսկ Ս.Ա.-ն՝ նաև զենքի կոթով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա.Ղ.-ի մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև վերջինիս հետ հիշյալ վայր ժամանած, ինքնությունները չպարզված անձինք, ձեռքերով, ոտքերով և մահակներով հարվածներ են հասցրել գետնին ընկած Ս․ Ս․–ի մարմնի տարբեր հատվածներին:

Այդ ժամանակ դեռևս ինքնությունը չպարզված անձը, իր մոտ ապօրինի կրվող մարտական նռնակով զինված, դեպքի վայրում գտնվող բազմաթիվ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, Ս․Ս․–ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նրա ուղղությամբ նետել է նռնակ, սակւսյն պայթյունի հետևանքով նշված վայրում գտնվող մեկ այլ անձի պատճառվել են մարմնական վնասվածքներ:

Նռնակի պայթեցման հետևանքով, հավաքված անձինք դիմել են փախուստի, իսկ Ա․Ղ․ի և Ս․Ս․–ի միջև վիճաբանությունը շարունակվել է Ֆուչիկի 1 նրբանցքի հատվածում գտնվող ավտոլվացման կետի դիմաց, որտեղ ժամանել են պարեկային ոստիկանության աշխատակիցները։ Ս․Ս․–ն, դեպքին մասնակից անձանց հետ, դիմել է փախուստի, իսկ Ա․Ղ․–ն տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ղ․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել Ս.Ս.-ի և Ս․Ա․-ի նկատմամբ և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նշված անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը
Նախաքննական մարմնից ստացած որոշմամբ՝ մայիսի 13-ին ձերբակավեցին և Դիլիջանի քննչական բաժին ներկայացվեցին նաև խմբի վեց անդամները...
47–ամյա տղամարդու սպանության, նրա ընկերոջ նկատմամբ մահափորձի վարույթով նախաքննությունը, 3 անձի վերաբերյալ, ավարտվել է
Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա...
ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում
Քննչական կոմիտեն այս պահին խուզարկություններ է իրականացնում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի կենտրոնական գրասենյակում: Ցանցի բոլոր մասնաճյուղերն այս պահին փակ են...
Տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Մասնավորապես՝ 2024 թվականի ապրիլի 15-ին` ժամը 14:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Վ.-ն թիվ 42 երթուղային ավտոբուսում մոտենալով նույն...
Աստրախանի ղեկավարի օգնական Կարեն Գրիգորյանը «Ռոստեկ»-ի թոփ-մենեջերին շորթելու համար յոթ տարի է ստացել
Դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել և կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան...
«Էվրիկա» առևտրային կենտրոններում իրականացվում են խուզարկություններ. խանութները փակ են
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ