News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները ոչնչացրել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբներին պատկանող 11 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

«Ապրիլի 10-ին, Սանայի ժամանակով ժամը 04:15-ից 06:00-ն, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը հաջողությամբ ոչնչացրել են երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել են Եմենի հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքներից»,- ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X (նախկինում Twitter) սոցցանցի իր էջում: Նշվում է, որ երկու անօդաչու թռչող սարք է արձակվել Ադենի ծոցի, մեկը՝ Կարմիր ծովի վրայով։

Հրամանատարությունը նաև հայտնել է, որ ինքնապաշտպանության նպատակով ոչնչացրել է ևս ութ անօդաչու թռչող սարք Սանայի ժամանակով մոտավորապես 19:50-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում:

CENTCOM-ը նշել է, որ անօդաչուները ուղղված են եղել ամերիկյան և միջազգային կոալիցիայի այլ նավերի, ինչպես նաև առևտրային նավերի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ