News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը


Իրանի հետ հարաբերություններում առանձնահատուկ վերաբերմունք ունենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետականության հնագույն ավանդույթներ ունեցող մեր հարեւանի հետ մեր հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն  այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ: Ընդ որում, Արևմուտքի հետ մեր հարաբերությունների զարգացումը չենք հակադրել, չենք հակադրում ու չենք հակադրի  Իրանի հետ մեր հարաբերություններին ու Իրանի հետ հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում եւ չենք հակադրի Արևմուտքի հետ հարաբերություններին»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ այս բանաձևը վերաբերում է տարածաշրջանային հարաբերությունների Հայաստանի  ռազմավարական ընկալումներին՝ ընդհանրապես:

«Մենք քաղաքական այս գիծն ենք որդեգրել, ինչը բավականին բարդ, բայց լուծելի խնդիր է: Պարզապես պետք է արտաքին քաղաքականությունը կառուցել ինքնիշխանության տրամաբանության վրա եւ որոշ նրբություններ գուցե ավելի նկատելի լինեն»,- ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանական մարդասիրական օգնությունը ճանապարհվեց Ալավերդի
Պատմությունն է վկայում, որ մենք՝ երկու երկրների ժողովուրդները, միշտ եղել ենք իրար կողքի՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, և այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում...
Ակնհայտ է, թե որ պետությունները հանդես չեն եկել այնպիսի հայտարարություններով, ինչ Իրանը. ՀՀ ԱԳՆ. 24news
Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը...
Հայաստանի իշխանությունների և Իրանի միջև խնդիրներ կան․ Սուրեն Պետրոսյան
Իշխանությունը սպասարկում է երրորդ երկրի շահեր, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում...
Հայաստանը ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Իրանի դեսպանատուն այցելելուց…
Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են. Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն
Պետք խորացնել և զագացնել այդ հարաբերությունները...
Սուրեն Պապիկյանը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում
Նախարարը ցավակցական գրառում է կատարել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Ամենաշատ