News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

28-ամյա հոլանդուհի Զորայա տեր Բիկը հաջորդ ամիս էվթանազիայի է ենթարկվելու հոգեկան հիվանդության դեմ իր պայքարի պատճառով այն բանից հետո, երբ նրա հոգեբույժն ասել է, որ նրա վիճակը երբեք չի բարելավվի:

Զորայա տեր Բիկը ապրում է Գերմանիային սահմանակից փոքրիկ հոլանդական քաղաքում գտնվող իր գեղեցիկ տանը՝ զուգընկերոջ և երկու կատվի հետ: Թեև նա ֆիզիկապես առողջ է, սակայն մտադիր է ինքնասպան լինել դեպրեսիայի, աուտիզմի և անձի սահմանային խանգարման պատճառով, հայտնում է Free Press-ը։

Նա ժամանակին երազում էր հոգեբույժ դառնալ, բայց հոգեկան հիվանդության պատճառով այդպես էլ չկարողացավ ավարտել դպրոցը կամ կարիերա սկսել։ Բայց հիմա նա հոգնել է կյանքից և ցանկանում է ինքնասպան լինել։

Նրա մահից հետո էֆթանազիայի վերանայման հանձնաժողովը կգնահատի Տեր Բիկի մահը, որպեսզի համոզվի, որ բժիշկը հետևել է  «պատշաճ խնամքի չափանիշներին», և Նիդեռլանդների կառավարությունը կհայտարարի, որ նրա կյանքն օրինականորեն է ընդհատվել:

Տեր Բիկին չեն հուղարկավորելու։ Փոխարենը, զուգընկերը կցրի նրա մոխիրը այն անտառում, որը նրանք միասին են ընտրել, քանի որ նա ցանկանում է դիակիզվել:

Նիդեռլանդները 2001թ․-ին դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն օրինականացրել է էվթանազիան։ Առնվազն ութ երկիր այժմ օրինականացրել է այն: Օժանդակված ինքնասպանությունն օրինական է նաև ԱՄՆ 10 նահանգներում և Վաշինգտոնում, ինչպես նաև Ավստրալիայի բոլոր վեց նահանգներում։



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ