ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունը 2023 թվականին հասել է 8,8 տրիլիոն ռուբլու՝ 2022 թվականի ցուցանիշների համեմատ ավելանալով 5,8%-ով։
«Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի։ Սա լավ ցուցանիշ է։ Սակայն արտահանման ներուժը մնում է բարձր, և այն միայն կընդլայնվի»,- ըստ «Российская газета»-ի՝ ԱՊՀ անդամ պետությունների Միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ պարզաբանել է փոխվարչապետը։
Օվերչուկը հավելել է, որ ԱՊՀ երկրներից հիմնական առևտրային գործընկերներ են դարձել Բելառուսը՝ մասնաբաժինը՝ 44,8%, Ղազախստանը՝ 27,4% և Ուզբեկստանը՝ 9,3%: