News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Սկսած 2018 թվականից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ ավելի մեծ սպառնալիք  է հայկական պետականության համար, քան որեւէ այլ անձ կամ քաղաքական ուժ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

«Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր հարցազրույցները միտված են իր իշխանությունը երկարաձգելուն, նա ամեն ինչ բարդում է ուրիշների վրա եւ որեւէ բանի համար պատասխանատվություն չի կրում:

Արցախի թե ԱԺ-ն, թե իշխանությունը արդեն իսկ 6 ամիս է գործում է, օրենքների մեջ փոփոխություն է կատարել ԱԺ-ն, գործնական առաջարկներ է արել գործադիրը այս իշխանություններին: Ու 6 ամիս հետո Փաշինյանի կողմից նման հայտարարություն անելը միտված է մեղավորների փնտրտուքի: Հերթական անգամ իր զիջողական կեցվածքի մեղքը փորձում է կրկին արցախցիների վրա»,-ասաց նա:

Անդրադառնալով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար, Դավիթ Գալստյանն ասաց. «Նախ, դա ուղղված է թուրք-ադրբեջանական տանդեմին, որ տեսեք, ես հավատարիմ եմ իմ տված խոստմանը, Արցախի հարցը փակ է, անհրաժեշտության դեպքում ուժայիններին գործի կդնեմ, բոլորին կմեկուսացնեմ: Երկրորդն այն է, որ այո, իշխանությունները հերթական անգամ սպառնալիքի լեզվով են խոսում»:

 

ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար. Փաշինյան

https://news.am/arm/news/814850.html

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շահրամանյանը չէր կարող Արցախի հարց լուծել, այն լուծվել է Նիկոլ Փաշինյանի կողմից․ Արցախի թեմի առաջնորդ
Այժմ ևս հայկականացված, սրբագործված, մեր տղաների արյամբ նորից հայացած ու քրիստոնեացած...
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվել
Միացյալ Նահանգները պետք է հաստատուն դիրքորոշում ընդունի Հայոց ցեղասպանության հարցում
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման...
Ես ամաչում եմ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ իմ գործընկերների գնահատականներից. ռուս պատգամավոր
Պատգամավորն այն, ինչ տեղի ունեցավ այս տարիների ընթացքում՝ սկսած 2020-ից, ապա՝ 2023-ից, անվանեց ողբերգություն...
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը  պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը…
Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը
Համատեղ մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում...
Ամենաշատ