News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մուշեղ Միլիտոնյանի էջից։

Նշենք, որ վերջինս «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը ղեկավարել է շուրջ 5 տարի՝ 2019-ից սկսած:

Մուշեղ Միլիտոնյանը Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի որդին է:

Ավելի վաղ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը հայտնել էր, որ Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում: Թե որքանո՞վ ընկերության որոշումը և նրա հրաժարականը կապ ունեն իրար հետ, հայտնի չէ:

Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 29-ին հայտնի դարձավ, որ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ