News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Նյուրնբերգի երաժշտական համալսարանի գերմանացի գիտնականները վերլուծել են 1980-ից 2020 թվականներին թողարկված անգլալեզու երգերի ավելի քան 12 հազար տեքստեր:

Scientific Reports (SciRep) գիտական հանդեսում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները նշել են, որ վերջին չորս տասնամյակում երաժշտական ստեղծագործություններում, մեծաքանակի կրկնությունների պատճառով, գրական բաղադրիչը դարձել է շատ ավելի պարզ և որոշակորեն միապաղաղ։

Մասնագետներն ուսումնասիրել են ռեփ, փոփ, քանթրի, ռիթմ ընդ բլյուզ (RnB) և ռոք ժանրերի ստեղծագործություններ՝ յուրաքանչյուրը՝ 2,4 հազար թրեքով։

Ըստ վերլուծության՝ ընդհանուր առմամբ, երգի տեքստն ավելի դյուրընկալ է դարձել։

Ուսումնասիրությունը բացահայտել է ևս մեկ միտում. երաժշտական ստեղծագործությունների տեքստային բովանդակությունը ժամանակի ընթացքում դարձել է առավել անձնական և հարուստ հուզական նրբերանգներով: Օրինակ՝ ռեփի և հիփ-հոփի ժանրերի հեղինակները սկսել են հաճախակի գործածել ինչպես հուզականորեն դրական, այնպես էլ բացասական բառեր ու բառակապակցություններ։

Ընդսմին,  բացասական բառերն ավելացել են փոփ, քանթրի և RnB երաժշտության մեջ։ Բացի դրանից, բոլոր ժանրերում նկատելիորեն աճել է զայրալից բառերի թիվը:

Գիտնականները պարզել են նաև, որ ռոք երաժշտության երկրպագուներն նախապատվությունը տալիս են առավելապես սիրելի ժանրի հին երգերին, մինչդեռ քանթրիի երկրպագուներն ավելի շատ հետաքրքրված են ժանրի նոր կատարողներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ