News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում Եվրամիության արձագանքի, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության, Հայաստանի՝ Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հեռանկարների և «Խաղաղության եվրոպական գործիքի» միջոցով Հայաստանին ռազմական աջակցություն տրամադրելու շուրջ NEWS.am-ը զրուցել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Ադրբեջանը մշտապես պատերազմով է սպառնում Հայաստանին։ Հնարավոր պատերազմի դեպքում Եվրամիությունն ի՞նչ քայլեր կձեռնարկի Ադրբեջանի դեմ։

Ինչպես գիտեք, Եվրամիությունը հանձնառու է նպաստելու այս տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու հարաբերությունների կարգավորմանը։ Մենք ավելի ակտիվ ենք աշխատում, որպեսզի դա իրականություն դառնա։ Մենք ողջունում ենք Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի հանձնառությունն այդ ուղղությամբ։

Ի՞նչ քայլեր կձեռնարկի Եվրամիությունը, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի ինքնիշխան տարածք վրա։ Ո՞ր դեպքում Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի դեմ։

Եվրամիությունը շատ ակտիվ ջանքեր է գործադրում՝ համոզվելու, որ նման բան տեղի չի ունենա։ Մենք աշխատում ենք խաղաղության հասնելու ուղղությամբ։

Որքանո՞վ է այս փուլում հավանական, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանա։

Դուք գիտեք, որ եվրոպական ցանկացած երկիր կարող է դիմել Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, բայց այժմ մենք աշխատում ենք գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ, որի մեկնարկը տրվեց փետրվարին։ Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այն իրականություն դառնա, որպեսզի կոնկրետ խորհուրդներ տանք Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու, տնտեսական բարեփոխումների, ժողովրդավարության առնությամբ՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քննարկվում է «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ։

Այդ հարցը քննարկվում է։ Բարձր ներկայացուցիչ Բորելն արդեն հայտարարել է դրա մասին։ Մենք աշխատում ենք ԵՄ անդամ երկրների հետ՝ համոզված լինելու, որ Հայաստանը կարող է շահել «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցությունից՝ հզորացնելու իր զինված ուժերը, պաշտպանունակությունն ու կարողությունները՝ «ոչ մահաբեր ձևաչափի աջակցություն» ձեր անվտանգությունն ամրապնդելու նպատակով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ