News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Ես այստեղ եմ, որպեսզի մեր ամբողջական սատարումը ցուցաբերեմ Հայաստանի կառավարությունը եւ նրա աշխատանքին երիտասարդության ոլորտում: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում «Գավառը՝ ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի բացման պաշտոնական արարողության ժամանակ նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:

«Մենք ողջունում ենք այս գաղափարը, այն ամեն տարի ունենալու է իր երիտասարդական մայրաքաղաքը: Ես ուզում եմ շնորհավորել Գավառի բոլոր բնակիչներին, մասնավորապես երիտասարդներին այն առիթով, որ Գավառն ընտրվել է որպես երիտասարդական մայրաքաղաք: Մենք սերտորեն աշխատում ենք ինչպես ԿԳՄՍ նախարարության հետ, այնպես էլ ՀԿ-ների եւ երիտասարդական ՀԿ-ների հետ: Մենք ունենք մի շարք նախաձեռնություններ, մենք խրախուսում ենք երիտասարդական ակտիվիստներին, որպեսզի նրանք ստեղծեն  երիտասարդական կենտրոններ: Ես շատ ուրախ էի հանդիպել համալսարանական ներկայացուցիչներին, որոնք մասնակցել եմ ԵՄ Էրազմուս ծրագրին: Ես երջանիկ եմ տեղեկացնել ձեզ, որ համագործակցելով նախարարության հետ մենք արդեն իսկ ներգրավել ենք 60 մլն եվրո Հայաստանի կրթական ոլորտը զարգացնելու նպատակով:

Երիտասարդությունը Հայաստանի ապագան է,  եւ ճանաչելով երիտասարդության մասնակցության կարեւորությունը  Հայաստանի կյանքում, մենք վերահաստատում ենք մեր նվիրվածությունը շարունակել մեր աշխատանքը երիտասարդության ոլորտում:

Համագործակցելով նախարարության հետ մենք պատրաստվում ենք ստեղծել երիտասարդական մի հարթակ, որը կօժանդակի իրականացնելու համագործակցության պայմանագիրը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Դրա շրջանակում մենք հիմա աշխատում ենք, որպեսզի ուժեղացնենք Հայաստանի բարեփոխումները, ժողովրդավարությունը եւ տնտեսությունը»,-ասաց ԵՄ դեսպանը:

Նա հավելեց, որ պատրաստ է տարվա ընթացքում էլի մի քանի անգամ այցելել Գավառ՝ քննարկելու երիտասարդության հետ անցկացվելիք հնարավոր միջոցառումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ