News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մոսկովյան տարածաշրջանում զանգվածային շուրջկալ է սկսվել ներգաղթյալների նկատմամբ՝ կեղծ գրանցումների փնտրտուքով:

Mash թելեգրամ ալիքը հայտնել է, որ անօրինական ներգաղթյալներից բացի, ոստիկանությունը հայտնաբերում և հետապնդում է այն բնակարանների սեփականատերերին, որոնք իրենց բնակելի տարածքում օտարերկրյա մասնագետների են գրանցել: Այնինչ  վերջիններս ապրում են հոսթելներում կամ հանրակացարաններում, ոչ թե միսենյականոց բնակարաններում, որտեղ գրանցված են։

Նման խարդախության համար սեփականատերերին կարող է սպառնալ 100 հազար ռուբլի տուգանքից մինչև երեք տարի ազատազրկում:

Մոսկվայի և տարածաշրջանի կառավարող ընկերությունները վարձակալած բնակարանների հարևաններին հորդորում են անանուն կերպով տեղեկացնել քաղաքացիների մասին, որոնք կարող են անօրինական գրանցված լինել:

Խստորեն ստուգվում են նաև ռուսաց լեզվի իմացության վերաբերյալ կեղծ հավաստագրերը։ Փաստաթուղթը պետք է ներկայացվի աշխատանքային արտոնագիր ձևակերպելիս: Միգրացիոն կենտրոններում արդեն իսկ կեղծ հավաստագրերով աշխատանքի թույլտվություն ստանալու մի քանի փորձ է հայտնաբերվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ