News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն անոնս էր հրապարակել Բաքվի բանտում բռնի կերպով և ապօրինաբար պահվող` Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի մասնակցությամբ մտացածին ֆիլմի նկարահանման կադրերից: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կադրերում երևում է, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը, անարգելով մարդու իրավունքների միջազգային հիմնարար սկզբունքները, «հարցազրույց» է կորզում պատանդառված հայ ղեկավարներից և պատրաստվում այն հեռարձակել այսօր՝ մարտի 28-ին:

Հիբրիդային պատերազմի, հոգեբանական ճնշումների հակահայ քարոզչագործիքները նոր երևույթ չեն։

Հայաստանի ներկայիս թուլամորթ ղեկավարի կողմից դիմադրության բացակայության պայմաններում Բաքվի բռնապետական վարչակարգը կիրառում է հոգեբանական ներազդման ամենաքստմնելի միջոցը` անպաշտպան, պատանդի կարգավիճակում պահվող մեր հայրենակիցներին նվաստացնելը:

Ալիևյան ցեղասպան ռեժիմն այս քայլով ձգտում է ոչ միայն խոր հոգեբանական տառապանքներ պատճառել գերիներին, նրանց հարազատներին, այլև նվաստացնել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։

Կոչ ենք անում չտրվելու այս սադրանքին, ոչ մի դեպքում սոցիալական ցանցերում չտարածելու վերը նշված տեսանյութը կամ դրա առանձին հատվածներ, չհավատալու սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին, ուղերձներին:

Ագրեսորի, ահաբեկչի դեմ պայքարի միջոցը մեկն է` հավատարիմ մնալ մեր արժեքներին, դուրս գալ վախի շրջանակից և համախմբված հակահարված տալ:

Մենք ամեն ինչ անելու ենք, որ Բաքվի ցեղասպան վարչախումբը պատասխան տա իր այս ստոր, հակամարդկային արարքների, իսկ ՀՀ օկուպացիոն վարչախումբը՝ դավաճանական անգործության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվել
Միացյալ Նահանգները պետք է հաստատուն դիրքորոշում ընդունի Հայոց ցեղասպանության հարցում
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման...
Ես ամաչում եմ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ իմ գործընկերների գնահատականներից. ռուս պատգամավոր
Պատգամավորն այն, ինչ տեղի ունեցավ այս տարիների ընթացքում՝ սկսած 2020-ից, ապա՝ 2023-ից, անվանեց ողբերգություն...
«Ցեղասպանության ուրվականը թևածում է աշխարհում». Փարիզի քաղաքապետը  պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը…
Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը
Համատեղ մոնիտորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում...
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը...
Ամենաշատ