News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Սեուլում ավտոբուսների վարորդների արհմիության անդամները գործադուլ են սկսել՝ 1,27 տոկոսով աշխատավարձը բարձրացնելու պահանջով։ Ինչպես տեղեկացրել է Yonhap գործակալությունը, հինգշաբթի գործադուլն առնչվել է քաղաքային երթուղիների 97,6 տոկոսին։

Վարորդները եւ գործատուները չեն կարողացել պայմանավորվածության հասնել չորեքշաբթի օրվա բանակցություններում, որոնք տեւել են մինչեւ հինգշաբթի օրվա առավոտ։ Գործադուլավորները պահանջում են բարձրացնել աշխատավարձը 12,7 տոկոսով եւ նշում են, որ կադրերը հեռանում են այլ շրջաններ, ընկերությունում այս պահանջը համարում են չարդարացված կերպով բարձր՝ նկատի ունենալով վերջին հինգ տարվա գնաճի մակարդակը։ Սա հանրային տրանսպորտի վարորդների առաջին համընդհանուր գործադուլն է 2012-ից ի վեր։

Արհմիությունն ունի մոտ 18 հազար անդամ եւ 65 ընկերություն, նրանց բողոքը ընդգրկել է 7 210 ավտոբուսներ, որոնք օգտագործվում են ներքաղաքային երթուղիների համար, ինչը կազմում է մայրաքաղաքի ավտոբուսային լրակազմի 97,6 տոկոսը։ Ի պատասխան՝ իշխանությունները մեծացրել են մետրոպոլիտենի աշխատանքի ինտենսիվությունը։

Գործատուները եւ արհմիութենական ակտիվիստները չեն հրաժարվում բանակցություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ