News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խնդիրն այն է, որ սահման պետք է գծվի եւ զորքերը հայելային տեղաշարժ կունենան, սահմանապահ զորքերը կկանգնեն այդ բաժանարար գծի վրա: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Տավուշի 4 գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Սեյրան Օհանյանը բարձր տոնայնութամբ Տավուշի ժողովրդին բացատրում էր, թե ինչ վտանգներ կարող է լինի: Լավ կլիներ Սեյրան Օհանյանը նույն տոնայնությամբ բացատրի՝ ինչ կարող է լինի, եթե մենք չշարժվենք այն տրամաբանությամբ, դեպի խաղաղություն տանող, որ այն ինչ որ մերն է, մերն է, այն, ինչ որ իրենցն է, իրենցն է:

Բայց դա գտնելու համար պետք է ճանապարհ անցնել: Եւ մենք փնտրում ենք՝ այդ քարտեզը որտեղ է: Սովետական միությունը փլուզվելուց  Ալմաթայի հռչակագրում կան հստակ սահմաներ: Կան տարբեր քարտեզներ, իրենք ասում են՝ 1920 թվականի քարտեզն էր լավ, մենք ասում ենք 1926 թվականի քարտեզն էր հրաշալի, այնտեղ ընդհանրապես Քելբաջարի խնդիր չկա, բաժանարար գծեր չկային Հայաստանի համար, ջրային ռեսուրսների խնդիր չկար: Քարտեզները փոխվումեն ժամանակի ընթացքում, հիմա իրենք էնտեղ էին նստած, մենք էստեղ էինք նստած: Իրենց զորքերը այսօր տեղաշարժվել են եւ ըստ էության գտնվում են ՀՀ ինքիշխան տարածքում, առայժմ: Բայց առայժմ-ը շատ լավ բանալի է մնացած խնդիրներին հեռվից մոտենալու համար: Խնդիրն այն է, որ սահման պետք է գծվի եւ զորքերը հայելային տեղաշարժ կունենան եւ սահմանապահ զորքերը կկանգնեն այդ բաժանարար գծի վրա»,-ասել է նա:

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե խնդիրն այն է, ր ադրբեջանցիները չեն վերադարձնում այն, ինչ-որ վերցրել են, Քոչարյանը պատասխանեց, որ առայժմ չեն վերադարձնում. «Մենք էլ շատ բան վերցրել էինք, ասում էինք՝ չենք տալու եւ ինչ ստացվեց դրանից: Ի վերջո, դրա հիմքում պետք է դրված լինի միջազգային իրավունք: Այ երբ որ պետական սահմանը գծենք, վերցնել, չտալ, էդ հասկացությունը վերանում է: Էսօր եթե դու չես տա, վաղը երբ որ ես կկարգավորեմ մեր երկների անվտանգային խնդիրները, ես կնստեմ այնտեղ, որտեղ, որ պետք է նստես, ես կնստեմ այնտեղ, որտեղ, որ պետք է նստեմ, խնդիրն իրար վրա չկրակելն է»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը Սեյրան Օհանյանին առաջարկեց չվերադառնալ Տավուշ մարզից եւ լուծել տեղի տարածքային պաշտպանական խնդիրները եւ իր փորձով օգտակար լինել, այլ ոչ թե վախեցնել ժողովրդին եւ վերադառնալ Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ