News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Հոգևոր-մշակութային եւ գիտակրթական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Գասպարյանը։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

Նիստի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի գործունեության հետ կապված հարցեր, նախանշվել են ընթացիկ նպատակները և խնդիրները։

«Հանձնաժողովի անդամները, հիմք ընդունելով Հանրապետական կուսակցության գաղափարական հիմնադրույթները և ՀՀ ազգադավ կառավարիչների «գործունեության» արդյունքում ստեղծված ապազգային իրավիճակը` առաջարկվել է մշակել հանձնաժողովի գործունեության համապատասխան ծրագիր, որն իր մեջ կներառի նաև համագործակցություն Հայ Առաքելական եկեղեցու հետ, կհստակեցնի գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում ընթացիկ ու հեռանկարային խնդիրները, համապատասխան միջոցներ կձեռնարկի դրանց լուծման ուղղությամբ»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Տպել
Ամենաշատ