News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Հայաստանում եւ Տավուշի մարզում որեւէ գյուղ չկա, որի վերաբերյալ քննարկվում է որեւէ մեկին հանձնելու հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին:

«Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, որոնք դա համարում են  Հայաստանի տարածք: Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ  դրանք Հայաստանի տարածքում են: Հայաստանը կարող է իր տարածքը մետր առ մետր ցույց տալ բոլոր քարտեզներով, Խորհրդային Միության ստեղծումից սկսած վերջացրած Հայաստանի անկախանալով: Տավուշում ապրող բնակիչները գիտեն, որ այ էս գծից այն կողմ միշտ եղել է Հայաստան: Հայաստանի բոլոր իշխանությունները, Սերժ Սարգսյանը, ռոբերտ Քոչարյանը դա իմացել են եւ մենք բոլորս Վրաստան գնալուց միշտ տեսել ենք այդ ճանապարհը, այդ կտորը եւ անգամ կանգնում, ցույց էին տալիս, ասում էին՝ այ էստեղ արդեն Ադրբեջան է»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով, ընդդիմությունը հերթական ֆալս-ստարտն է անում եւ փորձում է դրա վրա ինչ-որ բան գեներացնել. «Նախապես ասում եմ՝ չի ստացվելու: Հայաստանի տարածքի որեւէ մաս սակարկման առարկա ենթակա չէ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր անգամ Թուրքիան չի ուզում խոսել մեզ հետ. Ասում է՝ քո ռեգիոնալ լիդերը Ալիևն է, գնա իր հետ հարցերդ լուծիր. Զուրաբյան
«Դրա համար է Փաշինյանը հայտնվել այսպիսի խոցելի վիճակում: Հիմարագույն դիվանագիտության հետեւանքով, զոհաբերելով այսքան զինվորմ, եկել հասել ենք մի...
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին, նրանք դժգոհ չեն սահմանազատումից. Թունյան
Սահմանազատման գործընթացը կասեցնեն, չկասեցնեն, կամ ինչպես անեն, դրա...
Ադրբեջանն ինքը վաղը կարող է մեծ էքսպանսիայի զոհ դառնալ. Հայաստանի ԱԳ նախկին նախարար
Բայց հետո, երբ հայտարարվեց, որ ժողովրդավարությունը մեր առաջնահերթությունն է, սա որոշ չափով ազդանշան...
Ղազախստանի միջնորդությունը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին. նախկին արտգործնախարար
Սա կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին...
Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում
Սահմանազատումը գյուղի տարածքում ժամանակավորապես դադարեցվել է, դեռ...
Խաղաղությունից հետո պետք է սահմանազատում իրականացնել․ ուսանող
Այն կառույցը, որը ստեղծվել է այդ սպառնալիքը վերացնելու համար, ոչ միայն այն չի կարողանում վերացնել, այլ․․․
Ամենաշատ