News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մարտի 20-ին Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից:

Դեսպան Ավետիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը և զանգվածային բռնի տեղահանումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երկու երկրների միջև խորհրդարանական կապերն ամրապնդելու և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններ իրականացնելու կարևորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ