News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չինաստանը եւ ԱՄՆ-ն պետք է օգնեն միմյանց զարգանալու տարբեր ոլորտներում, հայտնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ամերիկյան գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ներկա իրավիճակում Չինաստանի եւ ԱՄՆ ընդհանուր շահերը չեն կրճատվել, դրանք ավելի են բազմացել։ Անկախ այն բանից՝ ավանդական ոլորտներ են դրանք, ինչպիսին են առեւտուրը, տնտեսությունը եւ գյուղատնտեսությունը, թե նոր ոլորտներ, այդ թվում կլիմայի փոփոխությունը եւ արհեստական բանականությունը, Չինաստանը եւ ԱՄՆ-ն պետք է օգնեն միմյանց զարգանալ եւ ոչ թե խանգարել»,- ասել է Սի Ծինփինը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ համաշխարհային տնտեսության վերականգնման աջակցությունը, միջազգային եւ տարածաշրջանային սուր հարցերի լուծումը պահանջում են համակարգում եւ համագործակցություն Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ։

«ԱՄՆ-ն պետք է Չինաստանի հետ համընթաց քայլի, ձեւավորի ճիշտ ռազմավարական ընկալում, պատշաճ ձեւով լուծի զգայուն հարցերը, աջակցի չին-ամերիկյան հարաբերությունների կայունացման դինամիկային եւ որոնի համագոյակցելու ճիշտ ուղի, խթանի չին-ամերիկյան հարաբերությունների կայուն եւ առողջ զարգացում»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ