News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Մերիլենդի համալսարանի գիտնականները գրանցել են գլոբալ հոսանքների, այդ թվում Գոլֆսթրիմի զգալի դանդաղում կլիմայի փոփոխության պատճառով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Marine Science ամսագրում։

Մասնագետներն ուսումնասիրել են Ատլանտյան միջօրեական շրջող շրջանառության (ԱՄՇՇ) մասին տվյալները, դա օվկիանոսային հոսանքների համակարգ է, որը ջերմությունը հասարակածից տեղափոխում է հյուսիս։ Համակարգը կայուն էր 1955-1994թթ., բայց 1990-ականների կեսին ԱՄՇՇ-ն սկսեց ավելի դանդաղ շարժվել, ինչը կապված է օվկիանոսի մակերեսի շարունակվող ջերմացման եւ նրա վերին շերտերի աղիության ուղեկցող փոփոխությունների հետ։

Գիտնականների խոսքով, եթե ԱՄՇՇ-ն դանդաղի, ջերմափոխանակումը կնվազի, ինչի արդյունքում տաք շրջաններում ավելի շոգ կլինի, իսկ սառը շրջաններում՝ ավելի սառը։ Դա կարող է հանգեցնել կլիմայի գլոբալ փոփոխության ուժեղացման, ծովի մակարդակի բարձրացման, ծովային էկոհամակարգերի վրա ազդեցության եւ այլ կլիմայական հետեւանքների։

Չնայած ողջ Հյուսիսային Ատլանտիկան պարբերաբար տաքանում է, տարբեր ենթաշրջաններ ցուցադրում են տարբեր տասնամյա փոփոխականություն։ Օրինակ, չնայած ջերմաստիճանն աստիճանաբար բարձրացել է 1955-2017թթ., Ատլանտյան օվկիանոսի ավելի հյուսիսային մասում այն ընկել է 1955-1994թթ., իսկ հետո բարձրացել 1995-2017թթ.։ Նման օրինաչափություններ են նկատվել նաեւ աղիության եւ խտության առնչությամբ։

Կլիմայական բնութագրերի այս փոփոխությունը մատնանշում է այն մասին, որ ընթացիկ իրավիճակում չի կարելի կանխատեսել, թե արդյոք ԱՄՇՇ դանդաղումը կպահպանվի, կարագանա կամ կնվազի հաջորդ տասնամյակում։ Սակայն հետազոտության հեղինակները կարծում են, որ չի կարելի մերժել ԱՄՇՇ դանդաղման կամ վերացման հետ կապված սցենարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ