News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլ) գործադիր տնօրեն Քատրին դը Բոլի եւ նրա երեք տեղակալների անձնական գործերն անցած տարվա աշնանն անհետացել են կազմակերպության Հաագայի կենտրոնակայանից։ Այս մասին տեղեկացրել է Politico թերթը։

«Նկատի ունենալով Եվրոպոլի դերը որպես իրավապահ մարմնի՝ աշխատակիցների ֆայլերի անհետացումը լուրջ միջադեպ է՝ կապված անվտանգության կանոնների խախտման, անձնական տվյալների բացահայտման հետ»,- նշվել է սեպտեմբերի 18-ի ծառայողական գրառման մեջ։

Եվրոպոլի պաշտոնյաների խոսքով՝ անհետացած պատճենների մի մասը ավելի ուշ գտնվել է «հանրային վայրում», Հաագայի բնակիչներից մեկի կողմից, որը դրանք բերել է ոստիկանական տեղամաս։ Ընդ որում, պարզ չէ, թե երբ են դրանք անհետացել եւ ինչու են հանվել հաստատությունից առհասարակ։ Հաագայի ոստիկանության ներկայացուցիչ Սթիվեն վան Սանթենը հայտնել է, որ «Հաագայի ոստիկանները ներգրավվել են որոշ գործերում՝ կապված Եվրոպոլի շարունակվող ներքին հետաքննության հետ»։

Միջադեպից հետո գործակալության կադրերի բաժնի ղեկավար Մասիմիլիանո Բետինային հեռացրել են գործերի վարումից եւ վարչական արձակուրդ ուղարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ