News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվելուց հետո Ալեքսեյ Դանիլովը կտեղափոխվի այլ ոլորտ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
 
«Շնորհակալ եմ Ալեքսեյ Դանիլովին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում կատարած աշխատանքի համար։ Նա տեղափոխվում է այլ ոլորտ, դրա մասին ավելի ուշ»,- ըստ РБК-Украина-ի՝ ասել է Զելենսկին։
 
Ուկրաինայի նախագահն ասել է, որ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Լիտվինենկոն։ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Լիտվինենկոն երկրի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարման իր փորձը կմիավորի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի առջև դրված խնդիրների հետ։
                                                                 
«Արտաքին հետախուզության նոր ղեկավար է դարձել Օլեգ Իվաշչենկոն: Նա համապատասխան փորձ ունի»,- հավելել է Ուկրաինայի նախագահը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ